Մոսկվայում հայտնաբերվել է բնակելի տուն, որտեղ հաշվառված է եղել 167 հազար ապօրինի ներգաղթյալ

Մոսկվայում հայտնաբերվել է բնակելի տուն, որտեղ հաշվառված է եղել 167 հազար ապօրինի ներգաղթյալ

Մոսկվայում կդատեն ներգաղթյալների ապօրինի հաշվառմամբ զբաղվող կազմակերպված խմբի յոթ անդամների: Հետաքննության համաձայն՝ հանցախումբը անօրինական կերպով գրանցել է մոտ 167 հազար մարդու Մոսկվայում, և նրանք բոլորը հաշվառված էին նույն սենյակում: Այս մասին հաղորդվում է քաղաքի դատախազության կայքում:

Օտարերկրացիները հյուրընկալվել էին առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից:

Իրենց ծառայությունների համար հանցագործները նրանցից ստանում էին մինչև 5 հազար ռուբլի: Այսպիսով, ապօրինի կերպով ստացված եկամտի ընդհանուր գումարը կարող է կազմել 417 միլիոնից 835 միլիոն ռուբլի: Բանդայի գործունեությունը կասեցվել է մայրաքաղաքի իրավապահ մարմինների կողմից:

Հանցավոր սխեմայի կազմակերպչին ձերբակալել չի հաջողվել, նա թաքնվել է: Խմբի մյուս անդամների դեմ քրեական գործերը կքննվեն Լյուբլինսկի շրջանային դատարանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում