«Իմ քայլը» հիմնադրամը Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու և «Անկախ դիտորդ»-ից վնասների հատուցման հայցեր կներկայացնի

«Իմ քայլը» հիմնադրամը Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու և «Անկախ դիտորդ»-ից վնասների հատուցման հայցեր կներկայացնի

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը հրավիրված ասուլիսում հայտնել է, որ խախտվել են իր իրավունքները։

«Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրել «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական վարույթի հարուցման նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասը հատուցելու պահանջով»,- ասել է նա։

Հակոբյանը հավելել է, որ ըստ Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի՝ իր կերպարն ու «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվել են իշխող ուժի հետ, հետևաբար նախընտրական շրջանում խախտվել է բարեգործության արգելքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում