Պետք է վերականգնել ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում. Հայաստանում Չեխիայի դեսպանն անդրադարձել է Ժոզեպ Բորելի հայտարարությանը

Պետք է վերականգնել ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում. Հայաստանում Չեխիայի դեսպանն անդրադարձել է Ժոզեպ Բորելի հայտարարությանը

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն ու այն մասնակիորեն վերահրապարակել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Պիրունչիկը նաև գրել է.

«ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերականգնել, ներառյալ՝ առողջապահական նկատառումներով տարհանումը և հումանիտար մատակարարումները»:

Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ ազատ տեղաշարժն ու բացել ճանապարհը՝ շեշտելով. «Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ մթերքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի բացման այլընտրանք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում