Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին

Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք՝ այսօր՝ ժամը 08։33-ից, վերսկսվել են Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու օպերատիվ  խումբ։

Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա․ Ս․-ի դին (ծնված 1968 թ.)։

Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Մայիսի 6-ից իրականացվել են որոնողական աշխատանքներ:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում