Կայացել է հատուկ համալիր փորձաքննության միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Հուլիսի 14-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝ Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքի մոտով անցնող ավտոճանապարհի մոտ 8 կմ (կմ 29+600-կմ 37+544.68) հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը։
Մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, այլ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ղեկավարությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն և հաշվի կառնվեն նախագծային փաստաթղթերում։
Կարծիքներ