ՃՏՊ Աշտարակի խճուղում. կան տուժածներ

ՃՏՊ Աշտարակի խճուղում. կան տուժածներ

Ապրիլի 9-ին, ժամը 01:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Lada» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Lada» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել սահմանազատում, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում