Ամասիայում կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

Ամասիայում կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, գ. Ամասիա), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

 

Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կարագ սերուցքային» և «Պանիր Լոռի» արտադրատեսակները «ԱՑԽՄ» ցուցանիշով և կաթնային յուղի ճարպաթթվային կազմով չեն համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

 

«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթները կասեցվել են, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում