Նաումի Օսական Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

Նաումի Օսական Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Նաումի Օսական Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:

Կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ճապոնիան ներկայացնող Օսական մրցեց աշխարհի 71-րդ ռակետ Թայվանից Սե Շուվայի հետ: 1 ժամ 7 րոպե ձգված մրցախաղում Օսական գերազանցեց Շուվային երկու սեթերից հետո 2:6, 2:6 հաշվով: Կիսաեզրափակիչում Օսական կմրցի Ուիլյամս-Հալեպ զույգի հաղթողի հետ:

Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում