Ռուսական ակումբն այս ամառ փորձել է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը
Մոսկվայի «Սպարտակը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է ձեռք բերել «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է metaratings.ru-ն։
Ըստ աղբյուրի՝ մոսկովյան ակումբը ուշադրությամբ հետևելիս է եղել Մխիթարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հավաքականի ավագն ամռանը կարող էր ունենալ ազատ գործակալի կարգավիճակ։ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան կողմ է եղել հնարավոր տեղափոխությանը։
Հիմնական խանգարող հանգամանքը եղել է Հենրիխի բարձր աշխատավարձը։ Այնուամենայնիվ, ռուսական ակումբը դադարել է հետաքրքրվել այս գործարքի իրականացմամբ այն բանից հետո, երբ Մխիթարյանը նոր պայմանագիր է ստորագրել «գայլերի» հետ։
Հիշեցնենք, որ «Սպարտակը» 32-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էր գնել դեռևս այն ժամանակ, երբ վերջինս հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորի» կազմում։
Կարծիքներ