Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և առողջացման ուղղությամբ քայլերը շարունակվում են

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և առողջացման ուղղությամբ քայլերը շարունակվում են

Նոյեմբերի 15-ից մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 

 

Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝ նոր ձեռքբերված հատուկ տեխնիկայով։ Այս պահին ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից մաքրման աշխատանքներ են ընթանում ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում։

 

Ընթացքի մեջ է նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի և թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր շենք-շինությունների ապամոնտաժումը։ Ապամոնտաժման և քանդման ենթակա շինությունների սեփականատերերից շատերը, որոնք ավելի վաղ օրենքով սահմանված կարգով ծանուցվել էին իրականացվող գործընթացների մասին, սեփական միջոցներով ապամոնտաժում են իրենց պատկանող կառույցները՝ գիտակցելով, որ սահմանված ժամկետի ավարտին դա անելու է պետությունը։

 

Առաջին փուլով ծանուցվել է շուրջ 60 տնտեսվարող։ Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատակամ է կենսական կարևորության այս ոլորտում կարգուկանոն հաստատելու հանձնառության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում