«Արարատ-Արմենիա»-ն ընկերական խաղում զիջեց «Զենիթ»-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ընկերական հանդիպում անցկացրեց ռուսական «Զենիթ»-ի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Այս օրերին Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիա»-ն հերթական ընկերական խաղում մրցեց «Զենիթ»-ի հետ և զիջեց խոշոր` 4:0 հաշվով:
Ավելի վաղ, Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»ն ընկերական հանդիպում անցկացրեց «Ռոդինա»-ի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքը մեկնարկել է հունվարի 27-ին և կավարտվի փետրվարի 12-ին։ Հավաքի շրջանակներում Հայաստանի կրկնակի չեմպիոնը ընկերական հանդիպում կանցկացնի «Ռիգա»-ի հետ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:
Կարծիքներ