Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն այլ նախագահներ կունենա եւ կոչ է արել զինվել համբերությամբ

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն այլ նախագահներ կունենա եւ կոչ է արել զինվել համբերությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտում է ազգային միասնության կարեւորությունը, հատկապես՝ այն դժվարին շրջանում, որում գտնվում է ամբողջ աշխարհը: Այս մասին այսօր ասել է Բելառուսի ղեկավարը՝ շփվելոբ «Մոլոչնի միր» ԲԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ, հայտնում է «Բելտա»-ն:

«Մենք պետք է ավելի մոտ լինենք միմյանց: Մենք պետք է դուրս գանք այս վիճակից: Աշխարհը խելագարվել է, եւ այս աշխարհում մարդիկ կորցրել են կողմնորոշումը: Իսկ այդ պահին պետք չէ տարբեր կողմեր գցվել: Այդ պատճառով էլ ես այս տարին Ազգային միասնության տարի եմ հայտարարել»,- շեշտել է:

«Իհարկե, մենք բոլորս իրար կողքին չենք լինի: Կան մարդիկ, ում շատ բան դուր չի գալիս: Պետք է համբերել: Ճնշող մեծամասնությունը ցանկանում է խաղաղ եւ հանգիստ ապրել: Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ վախենում են կորցնել կայունությունն ու կարգը երկրում: Դա թանկ արժե: Մարդիկ հասկացել են, թե ինչ կարող էին կամ ինչ կարող են կորցնել: Եվ մենք չպետք է դա թույլ տանք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք միասնական պետություն կլինենք: Մենք ոչ մեկի առաջ չենք խոնարհվի: Մենք ծնկի չենք գա: Մենք ավելի վատ չենք ապրի, եթե դուք ձեր գլուխներն ուսերի վրա պահեք,- ասել է Լուկաշենկոն:- Ապրում ենք ինչպես կարող ենք, եւ մյուսներից ոչ վատ: Ուստի մնացեք ձեր հողի վրա: Այլ նախագահներ էլ կունենաք: Ես երաշխավորում եմ ձեզ: Այդ ժամանակ, համեմատելով ամեն ինչ, կհասկանաք: Իսկ այժմ պարզապես զինվեք համբերատարությամբ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում