Իսրայելը Թուրքիան ներառել է ամենավտանգավոր երկրների շարքում
Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հրապարակել է քարտեզ, որտեղ գույներով առանձնացված են այն երկրները, որոնք ճամփորդելու համար վտանգավոր են։ Այդ ցանկում ներառված է 80 երկիր այդ թվում Արևմտյան Եվրոպայի երկրներ։
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Հրապարակված քարտեզում 3 գույնով նշվում են նախազգուշացումները։ Դեղին գույնով նշված է երկրորդ մակարդակի նախազգուշացումը, նարնջագույնը՝ երրորդ մակարդակի նախազգուշացումն է, իսկ կարմիրը համարվում է ամենավտանգավորը, որով և ընդգծված է նաև Թուրքիան։
Նշվում է, որ պետք է հետաձգել ճամփորդությունները Մերձավոր Արևելքի երկրներ, ինչպես նաև Իրանի սահմանակից երկրներ և Ասիայի որոշ մահմեդական երկրներ:
Երրորդ մակարդակի նախազգուշացման երկրների ցանկում են Հարավաֆրկյան Հանրապետությունը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքմենստանը։
Կարծիքներ