Ուկրաինային տրվող երաշխիքները քննարկվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ. Էրդողանի խոսնակ

Ուկրաինային տրվող երաշխիքները քննարկվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիան Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և հենց Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անադոլու»-ի փոխանցմամբ Քալընը ասել է Financial Times թերթի հետ զրույցում:

Նրա խոսքով, քննարկումները վաղ փուլում են, բայց սկզբունքորեն դրանք բարենպաստ տեսք ունեն, քանի որ Թուրքիան ցանկանում է աջակցել Ուկրաինային և վերջ դնել հակամարտությանը։

«Մենք բանակցություններ ենք վարել Ուկրաինայի, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Մենք բանակցություններ ենք ունեցել ամերիկացիների, ֆրանսիացիների հետ, բայց կան բազմաթիվ ռազմական մանրամասներ, որոնք պետք է մշակվեն մեր զինվորականների կողմից՝ նախքան դրանք ստորագրելը», - ասել է Քալընը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում