Թուրքիան դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձեւը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Թուրքիան դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձեւը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել և անպատասխանատու և անգրագետ է անվանել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ավելի վաղ ընդունված բանաձեւը։

«Այսօր Եվրախորհրդարանի կողմից ընդունված այս ոչ պարտադիր բանաձեւը անպատասխանատվության, կողմնակալության և անտեղյակության խորհրդանիշ է: Մենք դատապարտում ենք այս բանաձեւը, որը հիմնված է մի խումբ ԵԽ անդամների հռետորաբանության վրա, ովքեր պոպուլիստ են, խտրական տեսակետներ են արտահայտում»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Եվրախորհրդարանի ներկայիս կազմը հստակ ցույց է տալիս եվրոպական քաղաքականության միտումները, որոնցում «պոպուլիզմը, ռասիզմը, իսլամաֆոբիան, հակամուլտիկուլտուրալիզմը և հակաինտեգրացիոն տրամադրությունները անշեղորեն ուժեղանում են»։ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի ներկայիս կազմի լիազորությունների ժամկետի շուտափույթ ավարտից հետո նրա նոր կազմը կլինի «կառուցողական, ընդգրկուն, ողջամիտ և հավատարիմ ԵՄ հիմնարար արժեքներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում