ԱրՊՀ-ում ուսուցումը կշարունակվի հեռավար եղանակով

Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու հարցն էր:
Ռեկտորատը քննարկել և հարցի շուրջ որոշում է կայացրել շարունակել նոյեմբերի 8-ից մեկնարկած հեռավար ուսուցման եղանակն առաջիկայում ևս՝ հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակը։
Ֆակուլտետների դեկանները ներկայացրել են ամփոփ տեղեկատվություն անցնող շաբաթվա ընթացքում իրականացված հեռավար ուսուցման մասին։ Համաձայն դեկանների տեղեկատվության՝ գործընթացն ընթացել է բնականոն, դասընթացներն իրականացվել են ըստ դասացուցակների, որոնք վերահսկվել են լիազոր ստորաբաժանումների պատասխանատուների կողմից:
Ի հայտ եկած խնդիրները հնարավորության սահմաններում լուծվել են։
Ռեկտորը ֆակուլտետների դեկաններին, ուսումնական գործընթացի վերահսկման բաժնին և որակի ապահովման կենտրոնին հանձնարարել է շարունակել վերահսկել դասընթացները հեռավար ուսուցման եղանակով իրականացնելու գործընթացը և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար։
Կարծիքներ