Բյուրեղավանում քաղաքային պուրակ և տարեցների ժամանցի կենտրոն է կառուցվել
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Բյուրեղավան համայնքում ներկա է գտնվել նոր քաղաքային պուրակի և տարեցների ժամանցի կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը, որը մեկնարկել է Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի կողմից օծման արարողությամբ:
Բյուրեղավանում քաղաքային պուրակի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2017 թվականի վերջերից՝ համայնքի միջոցներով, ապա շարունակվել կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ:
Շուրջ 2800 քմ տարածք ընդգրկող համայնքային պուրակի տարածքում երկար տարիներ ինքնակամ շինություններ և կուտակվող աղբ է եղել և միայն տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում արդյունավետ համագործակցությամբ է հնարավոր դարձել տարածքը մաքրել աղբից և փոխարենը կառուցել նոր հանրային, կանաչապատ այգի՝ համայնքի բնակիչների հանգստի և ժամանցի համար ստեղծված լավագույն պայմաններով:
Պուրակում կառուցվել է նաև տարեցների ժամանցի կենտրոն, ինչպես նաև հայկական չորս թագավորություններին նվիրված հուշաղբյուր։
Կարծիքներ