Բանակում ինքնասպանությունները, դրանց հասցնելու դեպքերն ու սպանությունները մեր մարտահրավերներն են. նախարար
«Չեմ ուզի, որ բանակում ցավալի դեպքերը վերածվեն վիճակագրության։
Զինված ուժերում ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, ովքեր, գտնվելով զինվորական ծառայության մեջ, քաղաքացիական կյանքում կարող են տարբեր միջադեպերի հետևանքով մահանալ»։
Այս մասի Ազգային ժողովում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շարուակելով.
«Մեր մարտահրավերն այս շարքում, իրականում, ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը ու սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»:
Սուրեն Պապիկյանի խոքով՝ շատ կարևոր է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ակտիվ ներդրումը Զինված ուժերում, ինչը կբարձրացնի կարգապահական ու վեահսկողական հնարավորությունները, որը և կպակասեցնի կամ կվերացնի ցավալի դեպքերը։
Կարծիքներ