Կալանավորում՝ Երևանի Կիևյան փողոցում խուլիգանություն կատարելու մեղադրանքով (տեսանյութ)

Կալանավորում՝ Երևանի Կիևյան փողոցում խուլիգանություն կատարելու մեղադրանքով (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2022 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:
 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, նույն օրը Երևան քաղաքի հիշյալ փողոցում քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մասնակից քաղաքացին մի խումբ անձանց հետ, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է դեպքի վայրում գտնվող կնոջ նկատմամբ բռնության գործադրմամբ:
 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է:
 

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու  և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
 

Նախաքննությունը շարունակվում է:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում