Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի
Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվում է: Միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները, որոնց թվում է նաև 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Հայաստանը մինչ այս պահն ունի 13 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը:
Կարծիքներ