Ճապոնիայի հարավ-արևմուտքում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավարևմտյան Սուվանոսե կղզում երեքշաբթի երեկոյան հրաբխի ժայթքում է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական վարչությունը։

Նշվում է, որ այդ կապակցությամբ օդերևութաբանները շրջանում վտանգի երրորդ մակարդակ են սահմանել 5 բալանոց սանդղակով: Դա նշանակում է, որ հրաբխին չի կարելի մոտենալ 2 կմ-ից պակաս հեռավորության վրա։

Կղզում տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: Ներկայումս այնտեղ բնակվում է մոտ 80 մարդ, սակայն գյուղը գտնվում է հրաբխից 4 կմ հեռավորության վրա:

Սուվանոսեն փոքր կղզի է, որը գտնվում է Կագոսիմա խոշոր քաղաքից 230 կմ հարավ-արևմուտք։ Նախորդ անգամ հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել մարտի 31-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում