Կառավարությունը 3.8 մլրդ դրամ հատկացրեց ԱՆ-ին՝ առողջապահական կազմակերպությունների կառուցման և վերակառուցման համար
Կառավարությունը 3.8 մլրդ դրամ հատկացրեց ՀՀ առողջապահության նախարարությանը առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման համար սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար:
«Մի շարք առողջապահական կազմակերպություններում իրականացվել և շարունակում են իրականացվել վերանորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ»,- ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Նրա խոսքով՝ սույն նախագծի մեջ ընդգրկված են 6 առողջապահական կազմակերպություններ, որոնց աշխատանքները սկսվել են 2021 թվականին, և այդ գումարները նախատեսված են դրանց կապիտալ ծախսերի շարունակականության ապահովման համար:
«Պետք է նշեմ նաև, որ մի շարք առողջապահական կազմակերպություններ նույնպես գտնվում են վերանորոգման ընթացքում: Այս լայնածավալ վերնորոգման կառուցման և վերակառուցման աշխատանքները հետապնդում են մեկ նպատակ, այն է՝ ապահովել ՀՀ քաղաքացիների համար հասանելի և որակյալ առողջապահական ծառայություններ»,-ասաց Նանուշյանը:
Կարծիքներ