Ուկրաինան Լեհաստանից ռազմական օգնության նոր փաթեթ կստանա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան։ Այնտեղ նա հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ։
Ինչպես հայտնի է դարձել, Ուկրաինան և Լեհաստանը պայմանավորվել են ռազմական օգնության նոր փաթեթի շուրջ։
«Մենք պայմանավորվել ենք պաշտպանական նոր փաթեթի շուրջ, որը մեր զինվորներին իսկապես անհրաժեշտ է հենց հիմա: Այն պաշտպանում է ոչ միայն Ուկրաինայի, Լեհաստանի, Եվրոպայի, այլև ողջ աշխարհի ազատությունն ու անկախությունը։ Այսօր մենք փաստաթուղթ ենք ստորագրում լեհական «Ռոսոմակ» զրահափոխադրիչների, «Ռակ» ինքնագնաց ականանետների, հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին»,- ասել է նախագահը։
Ուկրաինան, մասնավորապես, կստանա ՄիԳ-29 ինքնաթիռներ, «Ռոսոմակ» զրահափոխադրիչներ և «Պիորուն» զենիթահրթիռային համակարգեր։
Կարծիքներ