Կորոնավիրուսի 818 նոր դեպք Վրաստանում
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք, հաղորդում է Jnews.ge-ն, հղում կատարելով կառավարության stopcov.ge հատուկ կայքին:
Վերջին 24 ժամում անցկացվել է 18 822 թեստ, այստեղից 10 197-ը՝ հակագենի, 8 625-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության ցուցանիշը. օրական՝ 4,35%, վերջին 14 օրը՝ 2,98%, վերջին 7 օրը՝ 3,41%:
Այսօրվա տվյալներով Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 295 358 դեպք: Ապաքինվել է ևս 783 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 280 915:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 939 մարդ:
Երկրում պատվաստվել է 29 184 անձ, պատվաստումների օրական միջին թիվը՝ 1 530 է:
Կարանտինային գոտիներում գտնվում է 310 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 982 պացիենտ։
Կարծիքներ