Շախմատի աշխարհի գավաթի առաջնությանը Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակիչը սկսեց ոչ ոքի արդյունքով

Շախմատի աշխարհի գավաթի առաջնությանը Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակիչը սկսեց ոչ ոքի արդյունքով

Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի առաջնության կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակչում մրցում է Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադուակասովայի հետ։ Առաջին դասական պարտիան 46-րդ քայլում ավարտվել է ոչ ոքի։

Հուլիսի 19-ին տեղի կունենա երկրորդ դասական պարտիան։ Ոչ ոքի արդյունքի դեպքում, հուլիսի 20-ին կանցկացվի արագ խաղի թայ-բրեյք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում