Անահիտ Ավանեսյանը Մանսուխ Մանդավիայի հետ քննարկել է գործակցության հնարավորությունները
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի առողջապահության և բարեկեցության, քիմիական նյութերի և պարարտանյութերի նախարար Մանսուխ Մանդավիայի հետ:
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Հանդիպումը կայացել է Հնդկաստանի կառավարության խնդրանքով։ Օրակարգում եղել է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև գործակցության եզրերը`դեղագործություն, բժշկական սարքավորումներ, կրթությունը և մասնագիտական փոխանակում:
Կարծիքներ