ԱՀԿ ղեկավարը կոչ է անում ավելացնել դեքսամետազոնի արտադրությունը
Ներկայում պետք է կենտրոնանալ դեքսամետազոն դեղամիջոցի արտադրության ավելացման վրա․ փորձը ցույց է տվել, որ այն արդյունավետ է նոր կորոնավիրուսային վարակի ծանր ձևերի բուժման գործում՝ ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսոսը: Այդ մասին հայտնում է RIA Novosti- ն:
Բացի այդ, կարևոր է, որ դեղամիջոցը հավասարաչափ բաշխվի ամբողջ աշխարհում՝ ասել է Գեբրեյեսոսը: Նա հավելել է, որ դեղը էժան է, և այն արտադրողներից շատերը վստահ են արտադրության ավելացման հնարավորության հարցում:
Կարծիքներ