Ղազանչեցոցը, Դադիվանքը, Տաթևը ու մնացած սրբավայրերը աղոթքներով կամ այնտեղ մոմ վառելով չեն պահում. Արշակ Խաչատուրյան
Ղազանչեցոցը, Դադիվանքը, Տաթևը ու մնացած սրբավայրերը աղոթքներով կամ այնտեղ մոմ վառելով չեն պահում։ Ու Շուշին դառնալույա երկրորդ Անին։ Գիտե՞ք խի։ Այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտագեր Արշակ Խաչատուրյանը:
Որովհետև Բյուրականի աստղադիտարանը գտնվում ա յոլա վիճակի մեջ։ Մերգելյանի ինստիտուտը հարկ-հարկ բաժանած, մի տեղ քսերոքսնոց, մի տեղ բիստրո, մի տեղ աութսորոինգով զբաղվող ծրագրավորողներ, մի տեղ արտադրություն ու տենց, ամեն մեկը` անկախ մայլա։
Որովհետև ֆիզիկային առընչվող բոլոր ինստիտուտները դառան պետության համար բեռ։
Որովհետև ինժիները ու ինտելեկտուալը դառան ծաղրի առարկա` սկսած ձեր սիրած «Մեր բակից», վերջացրած մնացած բոլոր հումորային ծրագրերով։
Որովհետև գիտության մարդիկ լաբորատորյաներից դուրս եկան ու գնացին քռչի բազար բոլտ ու գայկա ծախելու։ Մի քիչ ճարպիկները` Baxi քաշելու։ Իսկ ով անգլերեն գիտեր` զարգացնում ա Արևմուտքը։ Ու ճիշտ էլ անում ա։
Որովհետև եկեղեցիներում աղոթում էին, հետո գնում գործարանների ստանոկները ծախում պարսիկներին։
Որովհետև գործարանները քանդում, տեղը` բնակելի թաղամաս։
Որովհետև օֆիցեռը «բոզ»-ա, ինժիները` բալա, իսկ казнокрад տամոժնիկը` թեմաների մեջ տղա։
Որովհետև ավելի լավ ա ունեվոր քավոր ունենալը, թեկուզ երկրորդ զախոդից, քան գիտական աստիճան։
Տակ չտո, սիրելի հայրենակիցներ, Տաթևի վանքը, Էջմիածինը ու Երևանի Սուրբ Սարգիսը պահելու համար, հիմիկվանից պետք ա նենց անել, որ մեր գիտնականները Բենթլի քշեն։
Կարծիքներ