Սանկտ Պետերբուրգի մոտակայքում ուսապարկի մեջ կնոջ մասնատված մարմին են հայտնաբերել
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտակայքում 64-ամյա կնոջ մասնատված մարմին են հայտնաբերել ուսապարկի մեջ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, մարմինը հայտնաբերվել է Լենինգրադի մարզի Սերտոլովո քաղաքի գերեզմանատան հարևանությամբ: Մարմնի մասերը պոլիէթիլենային տոպրակներով տեղավորված են եղել ուսապարկի մեջ:
Ըստ քննության՝ կնոջ սպանության գլխավոր կասկածյալը նրա որդին է: Վերջինս ձերբակալվել է:
2021 թվականի փետրվարին շրջանային անվտանգության ուժերի աշխատակիցները կնոջ անհետացումից հետո քրեական գործ էին հարուցել «Սպանություն» հոդվածով: Կինն անհետ կորած էր համարվում 2020 թվականի օգոստոսից:
Կարծիքներ