Զորամասի հրամանատարը կալանավորվել է ավելի քան 19 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեղադրանքով
Ավելի քան 19 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարը. կալանավորվել են նաև կաշառք տված և կաշառք ստանալուն օժանդակած անձինք:
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեն:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը,«Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար,կաշառք տալուն և ստանալուն օժանդակող երկու անձանց միջոցովՎ. Ե.-ից պահանջել է ընդհանուր 19 մլն 500 հազարՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է:
Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած՝ՀՀ ՊՆ-ին ներքնազգեստ մատակարարելու գնման ընթացակարգում«Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից: Այնուհետև հիշյալ ընթացակարգով նախատեսված շուրջ 70.000 չափաքանակով՝ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ 280 գրամի փոխարեն 250 գրամ զանգվածով կտորից և միայն փոքր չափերով ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու նպատակով ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով վերը նշված ընկերության տնօրեն Վ. Ե.-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը 2022 թվականի ընթացքում ևս նույն ընկերության տնօրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերովկաշառք: Այսպես՝ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում«Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունըդարձյալ մասնակցել է ՀՀ ՊՆ կողմից իրականացված զինվորական վերարկուների և ներքնակների գնումների ընթացակարգերին ու ճանաչվել ընտրված մասնակից, որից հետո ընկերության տնօրեն Վ. Ե.-ն պայմանավորվածություն է ձեռք բերելՊՆ պաշտոնատար անձ Վ. Մ.-ի հետ՝ տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքները պատվիրատուի կողմից անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ պարտավորվելով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար վերջինիս տալ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք:
Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ ևՊՆ իրային բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով, ինչպես նաև անձամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյային:
Բացի այդ, պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունն ընտրված մասնակից է ճանաչվել նաև ՀՀ ՊՆ կարիքների համար հայտարարված՝ կանացի կոշիկներ մատակարարելու գնման ընթացակարգում: Արդյունքում՝ սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ ոտնաթաթի հատվածում 73 մմ երկարությամբ կաշվե կոշիկների փոխարեն առավելագույնը 68մմ չափերով 900 զույգ կոշիկներն անխոչընդոտ ընդունելու համար ՊՆ պաշտոնյան ընկերության տնօրենից պահանջել և Ռ. Վ.-իու Վ. Մ.-ի միջոցով ստացել է 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
2023 թվականի հուլիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեի և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում զորամասի հրամանատար Վ. Մ.-ն և վերը նշված մյուս անձինք ձերբակալվել ու ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Նույն օրը նրանց մեղադրանքներ են ներկայացվել համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններեն ներկայացվել դատարան՝ ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ի, նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-իև «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ