Գյումրու «Երեխաների տանը» 2 տարեկան փոքրիկ է մահացել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Օգոստոսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ երեխան 2 տարեկան է եղել:
«Հանկարծամահության դեպք է, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով)
Նախնական տվյալներով՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցած երեխա է»,-նշեց Աբրահամյանը:
Նրա փոխանցմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են երեխային վերաբերող բժշկական փաստաթղթերը։ Հարցաքննվել են ինչպես ծնողները, այնպես էլ նշված հաստատության աշխատակիցները։
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ