Ստեփանակերտում ապրող 63 տարին լրացած թոշակառուներին սննդամթերքի և հիգիենայի պարագաների տրամադրումը հետաձգվել է

Ստեփանակերտում ապրող 63 տարին լրացած թոշակառուներին սննդամթերքի և հիգիենայի պարագաների տրամադրումը հետաձգվել է

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը հետաձգվում է:

Այն տրամադրվելու էր Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց:

Սննդամթերքի և հիգիենայի պարագաների տրամադրումը հետաձգվել է տեխնիկական պատճառներից ելնելով:

Նախարարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ խնդրելով հանգամանքներին ըմբռնումով մոտենալ:

Օգնության տրամադրման մեկնարկի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն:

Հիշեցնենք՝ երեկ տեղեկացրել էինք, որ փաթեթների տրամադրումը սկսվելու էր այսօրվանից՝ հունիսի 17-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում