Նարեկ Մանասյանը դուրս է եկել Ստրանջայի մրցաշարի եզրափակիչ

Նարեկ Մանասյանը դուրս է եկել Ստրանջայի մրցաշարի եզրափակիչ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանն ունեցավ եզրափակիչի առաջին մասնակիցը։ Վաղը ոսկե մեդալի համար կպայքարի 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

Կիսաեզրափակչում նա հաղթեց Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Վարդանյանին։ Վաղը ոսկե մեդալի համար պայքարում Մանասյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող Ռադոսլավ Պանտալևի հետ։

Մեր մարզիկներից 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը բավարարվեց բրոնզե մեդալով։ Այսօր եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Մեր մարզիկների մցելույթներին այսօր հետևելու էր եկել նաև Բուլղարիայայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում