Միշուստինը լարված է անվանել Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը լարված է անվանել երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Միշուստինն ասել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ հանդիպման ընթացքում:
Կառավարության ղեկավարը նահանգապետին խնդրել է ներկայացնել Covid-19-ի հետ կապված իրավիճակը, այնուհետև նշել, որ ցավոք, երկրում իրավիճակը թեթև չէ և լարված է:
Վերջին տվյալներով՝ Պետերբուրգում վարակի հաստատված դեպքերի թիվը 219 հազար 581 է: Առողջացել է 129 հազար 205 հոգի, մահացել՝ 7 հազար 222 մարդ: Ռուսաստանում Covid-19-ի վարակվածության հաստատված դեպքերի թիվը 2 մլն 992 հազար 706 է:
Կարծիքներ