Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Փրկարարները վարորդին և ուղևոր Լ․ Պ․-ին (ծնված 1964 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում