Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի:

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում