Ֆուտբոլում հաղթում է ուժեղագույնը․ Սիմեոնե

Ֆուտբոլում հաղթում է ուժեղագույնը․ Սիմեոնե

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իսպանական Լա Լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտության մասին (2-4)։

«Բարսելոնան» ավելի վճռական ու համոզիչ էր։ Ֆուտբոլում հաղթում է ուժեղագույնը։

Մենք 10 տարի լավ պաշտպանվեցինք, բայց այս տարի պետք է ավելի լավ հանդես գանք պաշտպանությունում:

Այս պահին մենք բավարար ուշադրություն չենք դարձնում պաշտպանական գործողություններին։ Միակ բանը, որ կարևոր է, աշխատանքն է»,- Սիմեոնեին է մեջբերում Marca-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում