Սպիտակ տունը դատապարտում է Ստամբուլի պայթյունը

ԱՄՆ իշխանությունները դատապարտում են Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը, ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության ակտը, որը տեղի ունեցավ այսօր Ստամբուլում: Մեր մտքերը տուժածների հետ են, և մենք նաև մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին», - ասվում է գրավոր հայտարարության մեջ:
«Մենք ուս ուսի կանգնած ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում»,- հավելել է Ժան Պիերը։
Կարծիքներ