Քրիս Ջեները խոստովանել է, որ Քիմ Քարդաշյանը «ոգեշնչվում է հանգուցյալ հոր անցյալով, որն իր համար իդեալ էր»
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Լուսանկարներից մեկում Քարդաշյանը կրում է մոխրագույն երկար շրջազգեստ և տոպ, իսկ երկրորդում կորսետով երկար և նեղ զգեստ։ Լուսանկարներում աստղն արձակված երկար վարսերով է։
Բացի վերոնշյալ լուսանկարներից Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել նաև ավագ և կրտսեր քույրերի՝ Քորթնի Քարդաշյանի և Քայլի Ջեների հետ, ինչպես նաև լողավազանում անցկացրած հանգստից այլ լուսանկարներ։ Լուսանկարներից մեկում 40-ամյա աստղի ավագ դուստր Նորթն է՝ ձեռքերում՝ հավ։
Լուսանկարները հրապարակվել են այն բանից հետո, երբ Քիմի մայրը՝ Քրիս Ջեները ասել էր, որ SKIMS KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիրը բարդ ժամանակաշրջան է ապրում և նշել, որ չի հասկանում, թե ինչպես է հեռուստաաստղը հաղթահարում ամուսնալուծության հետ կապված սթրեսը։ Քրիսը նաև նշել էր, որ, տեսնելով իր աղջկա առօրյան և հագեցած գրաֆիկը, շատ է հպատանում նրանով։ Ըստ նրա՝ Քիմն ամենաշատը ոգեշնչվում է իր հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի գործունեությամբ։
«Դա մեծ մոտիվացիա է նրա համար, նա ոգեշնչվում է իր հոր անցյալով, որն իր համար իդեալ է», – ասել է Քրիս Ջեները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա։
Կարծիքներ