ՄՕԿ-ը հաստատել է 33-րդ ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի չափանիշները
Աթենքում անցկացվել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմի հերթական նիստը: Այնտեղ հաստատվել են Փարիզում, 2024թ. կայանալիք 33-րդ ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի սկզբունքները: Հայտնում է ՀԱՕԿ-ը։
Ընդհանրապես որակավորման մրցաշարերում ընտրության չափանիշները սահմանում են միջազգային մարզական ֆեդերացիաները:
Մարզիկների և թիմերի որակավորման ճշգրիտ պահանջները կհրապարակվեն եկող մրցաշրջանի սկզբին:
Փարիզի վարկանիշայինները կսկսվեն 2022թ. հունիսին և կավարտվեն 2024թ. հունիսին:
Գործկոմի քննարկած թեմաներից մեկն էր Չինաստանում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Կարծիքներ