COVID-19-ի հետևանքով մահացած անձանց թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 1.083 միլիոնը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 38 միլիոնը: Այս մասին գրում է RT-ն:
Ինչպես նշվում է ԱՀԿ-ի կայքում՝ ներկայումս աշխարհում հայտնաբերվել է վարակման 38.002 միլիոն դեպք: Ընդ որում՝ վարակումների թվով առաջատարը Ամերիկա աշխարհամասում է(18.09 միլիոն):
COVID-19-ի հետևանքով մահացած անձանց թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 1.083 միլիոնը:
Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը հայտնել էր, որ աշխարհում կորոնավիրուսով վարակումների աճին մի քանի շաբաթ անց հետևելու է մահացության աճը:
Կարծիքներ