Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ին կբարձրանա 2-4 աստիճանով․ եղանակը Հայաստանում
ԱԻՆ-ից հայտնում են, որ Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10՝ մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-23-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Կարծիքներ