Ոստիկանությունը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ գործել է իրավաչափ և համաչափ. Ֆիդանյան
Ոստիկանությունը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ գործել է իրավաչափ և համաչափ։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
Ըստ Ֆիդանյանի, ակնհայտ է եղել, որ հարձակում է նախապատրաստվել օրենսդիր իշխանության վրա։ Դա պարզ է դարձել հավաքի մասնակցիների գործողություններից և հայտարարություններից։
«Այդ օրը ակնհայտ էր, որ հավաքի որոշ մասնակիցներ մտադիր էին իրականացնել օրենքով արգելված գործողություն։ Նաև կան տեսագրություններ, որտեղ երևում է, որ նրանք ագրեսիվ վարք են ցուցաբերում, քարեր և տարբեր առարկաներ են նետում ոստիկանների ուղղությամբ։ Պետք է արձանագրենք, որ առաջինը մարմնական վնասվածներ են ստացել հենց ոստիկանները։ Եվ օրենքով սահմանված է, թե որ դեպքում կարող է ոստիկանույթունը կիրառել հատուկ միջոցներ և սա հենց այդ դեպքն է»,- ասաց Ֆիդանյանը։
Գալստանյանն ասել է, որ ԱԺ-ի դիմաց զինվորներ են եղել՝ ոստիկանական համազգեստով՝ Պետրոս Ղազարյանի դիտարկմանն ի պատասխան, Ֆիդանյանն ասաց՝ տեղեկությունը միանշանակ չի համապատասխանում իրականությանը։
«Բացի ոստիկանական ուժերից որևէ այլ ուժ չի ներգրավվել և չի էլ ներգրավվելու»,- ընդգծեց ՆԳՆ գլխավոր քարտուղարը։
Կարծիքներ