Միայն ձեր անունը բավարար է, որ երեխաներն ընտրեն սպորտի ճանապարհն ու գան այստեղ. վարչապետը՝ Աբրահամին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Ներքին Չարբախում մասնակցել են Արթուր Աբրահամի անվան սպորտդպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Վարչապետը շնորհավորել է բռնցքամարտիկին, նշել, որ ուրախությամբ է արձանագրում՝ գործի 1/6-րդ մասն արված է:
«Թաքցնելու բան չկա, բոլորն էլ գիտեն՝ բրենդինգն ամենակարևոր բանն է աշխարհում, այսինքն՝ նույն դպրոցը 2 տարբեր բրենդինգով 2 տարբեր բաներ են բացարձակապես: Կարևոր է, որ մեր՝ հաջողությունների հասած մարզիկներն իմանան, որ Հայաստանում իրենց ինչքան են սիրում ու ինչքան գնահատում: Բացի այդ՝ երեխաներն էլ են սիրում հայտնի ու անվանի մարզիկներին, միայն ձեր անունը բավարար է նրանց ընտրության համար, որ ընտրեն սպորտի ճանապարհն ու գան այստեղ»,- ասել է վարչապետը:
Նա շնորհակալություն է հայտնել Աբրահամին իր նվաճումների համար, նշել, որ շնորհակալ է գիտելիքն ու փորձը ծննդավայրում կիսելու ակնհայտ պատրաստակամության համար:


Կարծիքներ