Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 150 հազար բնակչի տարհանման հրաման է տրվել

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 150 հազար բնակչի տարհանման հրաման է տրվել

Տոկիոյին հարևան Չիբա պրեֆեկտուրայի ավելի քան 150 հազար բնակիչների հրամայվել է տարհանվել Յուանյան թայֆունի հետևանքով առաջացած առատ տեղումների պատճառով։ Այս մասին են վկայում տեղական իշխանությունների արտակարգ ահազանգերի տվյալները։

Բնակիչներին զգուշացնում են սողանքների ու գետերի վարարումների սպառնալիքի մասին և կոչ են անում տեղափոխվել հատուկ տարհանման կենտրոններ։ Այս կապակցությամբ Չիբա պրեֆեկտուրայի որոշ հատվածներում հինգ բալանոց սանդղակով չորրորդ մակարդակ է հայտարարվել։ Վատ եղանակը խափանումներ է առաջացրել նաև Ճապոնիայի մայրաքաղաքի երկաթուղային տրանսպորտում: Թայֆունի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում