Կամչատկայի ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները ուրբաթ օրը Կամչատկայի թերակղզու արևելյան ափերի մոտ 5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղից։
«Երկրաշարժի ուժգնությունը 5,0 մագնիտուդ է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Աղբյուրի խորությունը 10 կմ էր։
Ցնցումների ընկալելիության մասին տեղեկությունները ճշտվում են։
Կարծիքներ