Կոլումբիայում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Կոլումբիայում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Կոլումբիայի Էլ Զուլիա մունիցիպալիտետի հանքում տեղի ունեցած պայթյունից հետո անհայտ կորած համարվող բոլոր 14 հանքափորները մահացել են։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է հանքարդյունաբերության ազգային գործակալությունը Twitter-ում։

«Գործակալությունը հայտնում է, որ շարունակվող որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել է Լա Մեստիզայի հանքավայրի վերջին աշխատակցի մարմինը, ով համարվում էր անհետ կորած: Մենք խորապես ափսոսում ենք տեղի ունեցածի համար և մեր համերաշխությունն ենք հայտնում 15 զոհված հանքափորների ընտանիքներին», ասվում է հաղորդագրության մեջ։

Հանքավայրում պայթյունը տեղի է ունեցել մայիսի 30-ին։ Սկզբում հաղորդվում էր, որ հանքի ներսում ժայռերի փլուզման պատճառով արգելափակվել է 14 հանքափոր։ Պայթյունից անմիջապես հետո այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ հանքափոր, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում