Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսում

Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսում

Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի Բելառուսում, ինչպես ԱՄՆ-ն վաղուց է դա անում իր դաշնակից երկրների տարածքում։ Այս մասին շաբաթ օրը «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նախագահի խոսքով՝ նման քայլի համար առիթ է հանդիսացել Մեծ Բրիտանիայի հայտարարությունը՝ Ուկրաինային սպառված ուրանով զինամթերք մատակարարելու մասին: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Բելառուսը վաղուց խնդրել է իր տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայել:

«Սրա մեջ ոչ մի արտառոց բան չկա։ «Միացյալ Նահանգները դա անում է տասնամյակներ շարունակ: Նրանք վաղուց տեղադրել են իրենց մարտավարական միջուկային զենքերը իրենց դաշնակից երկրների՝ ՆԱՏՕ-ի երկրների տարածքներում, Եվրոպայում: Վեց տարածքում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Թուրքիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Իտալիայում և Հունաստանում, լավ,  Հունաստանում չէ, բայց կա պահեստարան»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հավելել է, որ արդեն պայմանավորվել են Բելառուսի նախագահի հետ, որ նույն կերպ են վարվելու:

«Մենք արդեն օգնել ենք մեր բելառուս գործընկերներին վերազինել իրենց ինքնաթիռները։ 10 ինքնաթիռ պատրաստ է օգտագործել այս տեսակի զենք։ Մենք արդեն տեղափոխել ենք մեր հայտնի, շատ արդյունավետ «Իսկանդեր» համալիրը Բելառուս, այն կարող է նաև փոխադրող լինելմարտավարական միջուկային զենքի: Ապրիլի 3-ից մենք կսկսենք անձնակազմի վերապատրաստումը, իսկ հուլիսի 1-ին ավարտում ենք Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է պետության ղեկավարը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի պատասխան Ուկրաինային սպառված ուրանով պարկուճներ մատակարարելու Մեծ Բրիտանիայի ծրագրերին, հայտարարել էր, որ Ռուսաստանը Բելառուսին «իրական ուրանով զինամթերք կմատակարարի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում