Իբրահիմովիչն ազատ գործակալի կարգավիճակ է ձեռք բերել
«Միլանը» պլանավորում է նոր պայմանագիր կնքել Զլատան Իբրահիմովիչի հետ։
Հուլիսի 1-ից շվեդ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ է ձեռք բերել, բայց Sky Sport Italia-ի տեղեկացմամբ՝ «ռոսոներիները» առաջիկա օրերին կհանդիպեն ֆուտբոլիստին՝ քննարկելու նոր պայմանագիրը:
Ակումբը չի ուզում կորցնել Իբրահիմովիչին, քանի որ նա լուրջ ազդեցություն է թողնում մյուս խաղացողների վրա ու կարևոր դեր է խաղացել թիմի՝ սկուդետտոն նվաճելու գործում։ Նշվում է, որ Զլատանը ևս մտադիր է կարիերան շարունակել միլանյան ակումբում։
Կարծիքներ