Շոլցն ասել է, որ ոչ ոք չգիտի, թե որքան կտևի ռուսական օպերացիան Ուկրաինայում

Շոլցն ասել է, որ ոչ ոք չգիտի, թե որքան կտևի ռուսական օպերացիան Ուկրաինայում

 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ այս պահին իրականում ոչ ոք չգիտի, թե որքան կտևի Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան դրա իրականացման համար զգալի ռեսուրսներ ունի։

Կիրակի օրը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Շոլցին հարցրել են, թե պատժամիջոցների պայմաններում որքան ժամանակ կարելի է սպասել Ռուսաստանի ռեսուրսների սպառմանը, ինչը թույլ չի տա Մոսկվային շարունակել հատուկ գործողությունը։ «Ոչ ոք իրականում չգիտի,  Վլադիմիր Պուտինը թերևս մի շատ մեծ երկրի ղեկավար է, որտեղ շատ մարդիկ են ապրում, որտեղ մեծ ռեսուրսներ կան»,- պատասխանել է Գերմանիայի կանցլերը։ «Նա կկարողանա պատերազմը շարունակել իսկապես երկար ժամանակ»,- ասել է Շոլցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում